• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
Կոպենհագենի սրտում տարածվում է ճապոնական շունչը. «Այլ լուրեր» Կոպենհագենի սրտում տարածվում է... 18:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՊԵԿ-ը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ
Հասարակություն
15:5822 Հոկ, 2025

ՊԵԿ-ը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ներդնել խաղային գործունեության վերահսկողության նոր համակարգ, որի նպատակն է ապահովել խաղային ոլորտի թափանցիկությունը, պատասխանատու և արդար կարգավորումը։ Կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորված Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության միջգերատեսչական մրցութային հանձնաժողովը հայտարարում է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության բաց մրցույթ, որի նպատակը ոլորտի նկատմամբ վերահսկողական պատշաճ համակարգի ամրապնդումն ու հետագա արդյունավետ գործունեությունն ապահովումն է։

Ի՞նչ պարտավորություն ունի օպերատորը
Օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարության արդյունքներով հաղթող ճանաչված հայտատուն պարտավոր է Հայաստանում ստեղծել նոր ընկերություն, որի հետ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 15 տարի ժամկետով կնքելու է պայմանագիր՝ օրենքով օպերատորի վրա դրված գործառույթների իրագործումն ապահովելու նպատակով։ Օպերատորի ֆինանսավորումն իրականացվելու է ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջոցներով։

Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու օպերատորը
«Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատորին վերապահվելու են  հետևյալ գործառույթները․

Վկայագրեր և սերտիֆիկացում. Տրամադրում, երկարաձգում և դադարեցնում է օպերացիոն վկայագրերը, սահմանում է դրանց ժամկետներն ու վճարները, ապահովում է խաղային արտադրանքների սերտիֆիկացում կամ միջազգային լաբորատորիաների սերտիֆիկատների հաստատում։

Մոնիթորինգ և տեխնիկական վերահսկողություն․ Միացնում է խաղային արտադրանքները մոնիթորինգային կենտրոնին, ապահովում է կենտրոնի բնականոն աշխատանքը, իրականացնում է գործարքների ու հաշվառման տվյալների մոնիթորինգ, վերլուծություն ու ռիսկերի գնահատում, տրամադրում է վերահսկող մարմնին հեռահար հասանելիություն։

Քաղաքականություն և ստանդարտներ․ Ներկայացնում է առաջարկություններ մոնիթորինգային կենտրոնի տեխնիկական չափանիշների, «պատասխանատու» և «արդար խաղի» կանոնների, ինչպես նաև արտադրանքների ստանդարտների վերաբերյալ։

Համագործակցություն և խորհրդատվություն․Համագործակցում է պետական մարմինների հետ, տրամադրում է խորհրդատվություն, տեղեկացնում է շուկայի վիճակի, բարելավումների և ռիսկերի մասին, տալիս է կարծիք խաղացողների բողոքների վերաբերյալ։

Կազմակերպիչների հետ փոխհարաբերություններ․ Կնքում է ծառայությունների պայմանագրեր, ապահովում է կազմակերպիչների համար սահմանափակված անձանց վերաբերյալ տվյալների հասանելիություն, հայտնաբերված խախտումների մասին տեղեկացնում է լիազոր մարմիններին։

Ֆինանսական և վարչարարական հարցեր․ Սահմանում և հրապարակում է ծառայությունների գները (առավելագույն շեմի սահմաններում), ապահովում է անձնակազմի «փոխկապակցված չհամարվելու» պահանջը, պահպանում է ստացված տեղեկատվության գաղտնիությունը։

Շուկայի մոնիթորինգ։ Իրականացնում է խաղային շուկայի ընդհանուր մոնիթորինգ՝ ներառյալ խաղանիշերի, շահումների, արտադրանքների և իրադարձությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն։

Որո՞նք են օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները
Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության գործընթացում սահմանվում են մի շարք հիմնական պահանջներ, որոնք վերաբերում են ֆինանսական և տնտեսական, մասնագիտական, աշխատանքային, ինչպես նաև տեխնիկական կարողություններին․

1․ Ֆինանսական և տնտեսական կարողություն
Թեկնածուն պետք է ունենա բավարար ֆինանսական կայունություն, կարողանա ապացուցել իր ֆինանսական առողջությունը, ունենա ազատ դրամական հոսքեր  և հասանելի ֆինանսավորում, հետևաբար, պարտադիր են հետևյալ պահանջները․

Ֆինանսական առողջություն

  • Վերջին երեք ֆինանսական տարիների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները, որոնք պետք է ցույց տան, որ թեկնածուն չի գտնվում անվճարունակության գործընթացներում, ինչպես նաև վկայեն նրա հետագա երկարաժամկետ շահութաբերության մասին։
  • Թեկնածուի զուտ ակտիվների արժեքը պետք է լինի դրական, այսինքն ակտիվները պետք է գերազանցեն պարտավորությունները, իսկ կոնսորցիումի դեպքում՝ այս կետը պետք է բավարարեն բոլոր անդամներն առանձին-առանձին։

Սեփական կապիտալ
Թեկնածուն կամ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին պետք է ունենան առնվազն 10 մլն ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։ Կոնսորցիումի դեպքում առաջատար անդամը պետք է ունենա առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի, իսկ մնացած անդամներից յուրաքանչյուրն առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի սեփական կապիտալ։

Ազատ դրամական հոսքեր
Թեկնածուն, իսկ եթե թեկնածուն կոնսորցիում է, ապա բոլոր անդամները միասին ընդհանուր առմամբ պետք է ունենան առնվազն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով ազատ դրամական հոսքերը վերջին հաստատված ֆինանսական տարվա ընթացքում։

Հասանելի ֆինանսավորում
Թեկնածուն կամ կոնսորցիումի բոլոր անդամները ընդհանուր առմամբ պետք է հավաստեն 3 մլն ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով հասանելի ֆինանսավորման մասին հետևյալ տարբերակներից առնվազն մեկով՝

  • ազատ ներդրումային միջոցների ապացույցներ (ավանդ կամ արժեթղթեր՝ առանց գրավի), կամ
  • նշված գումարի վարկավորումը պարտավորվող բանկի կամ բանկերի երաշխիքային նամակներով (բանկը պետք է համապատասխանի «Հուսալի բանկերի պահանջներին»)։

2․ Մասնագիտական կարողություն
Թեկնածուն պետք է ապացուցի, որ ունի գործնական փորձ խաղային ինտերնետային գործունեության մոնիթորինգի տեխնիկածրագրային համակարգի վերջնական նախագծման և ներդրման գործում, որն ապահովում է խաղանիշերի, խաղադրույքների, շահումների և  խաղային գործունեության ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության գրանցում, պահպանում, հաշվառում, վերլուծություն, ռիսկերի գնահատում, զեղծարարության բացահայտում։ Այս կարողության մասով պահանջվող ապացույցները և պայմանները հետևյալն են․

  • ծրագիրը պետք է ավարտված լինի վերջին 5 տարիների ընթացքում,
  • պետք է բացակայեն չկատարման կամ ոչ պատշաճ կատարման ապացուցված դեպքերը,
  • ներկայացնել հայտի ներկայացման պահին որևէ երկրում կիրառվող գործող օրինակ,
  • ունենալ ISO/IEC 27001:2022 միջազգային ստանդարտի հավաստագիր,
  • ներկայացնել ծրագրի հաջող  իրականացման և ներկայում կիրառման մասին պատվիրատուի երաշխավորագիր,

Եթե փորձը ստացվել է կոնսորցիումում, ապա թեկնածուն այդ կոնսորցիումում պետք է լինի առաջատար անդամ։ Կոնսորցիումի դեպքում այս չափանիշը կարող է բավարարվել անդամների միասնական որակավորումներով։

3․ Աշխատանքային ռեսուրսներ (թիմ)
Օպերատորի գործունեության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ, որն իր գործունեությունն իրականացնում է թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա՝ նպաստելով խաղացողների իրավունքների պաշտպանությանը, միջազգային չափորոշիչներին խաղային ոլորտի համապատասխանությանը և վերահսկողության բարձրացմանը: Հայտատուն պարտավոր է ներկայացնել նոր ստեղծվելիք օպերատոր ընկերության համար նախատեսվող նախագծային թիմի հիմնական կազմը՝ առնվազն 7 հիմնական մասնագետների ինքնակենսագրականները (CV)` կոնկրետ նախագծային փորձով.

  1. Գլխավոր տնօրեն` խոշոր ՏՏ համակարգերի ներդրման առնվազն 10 տարվա աշխատանքային փորձով (ներառյալ՝ խաղային վերահսկողություն կամ գործարքների մոնիթորինգ)։
  2. Տեղեկատվական համակարգերի ճարտարապետ՝ գործարքային տվյալների բազաների և իրական ժամանակում մոնիթորինգի համակարգերի ոլորտում առնվազն 10 տարվա աշխատանքային փորձով։
  3. Խաղային համապատասխանության մասնագետ՝ խաղային ոլորտը կարգավորող մարմինների հետ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։
  4. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասնագետ (AML/CFT)՝ Financial Action Task Force (FATF) չափանիշներին համապատասխան համակարգերի ներդրման փորձով։
  5. Կիբեռանվտանգության ղեկավար՝ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում առնվազն 7 տարվա աշխատանքային փորձով։
  6. Տվյալների պաշտպանության մասնագետ՝ General Data Protections Rules (GDPR) կամ համարժեք անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության իմացությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։
  7. Որակի ապահովման և հավաստագրման մասնագետ՝ Gaming Labs International (GLI) կամ համարժեք միջազգային փորձարկման և հավաստագրման գործընթացների իմացությամբ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով։

Պայմանագրի կնքման պահին օպերատոր ընկերության նշված պաշտոնները պետք է զբաղեցնեն հենց այն անձինք, որոնց ինքնակենսագրականները ներկայացվել են կամ համարժեք փորձով մասնագետներ՝ հիմնավորված փոխարինմամբ։ Կոնսորցիումի դեպքում թիմի պահանջները կարող են բավարարվել համատեղ։

4․ Տեխնիկական միջոցներ
Հայտատուն պարտավոր է ապահովել իր առաջարկին համարժեք ամբողջ տեխնիկական ենթակառուցվածքը և միջոցները, որոնք պահանջվելու են առաջարկի հարցման փուլում ներկայացված տեխնիկական առաջարկի իրագործման համար։

Ե՞րբ և ինչպե՞ս դիմել մրցույթին
Որակավորման հայտերը պետք է ներկայացնել առձեռն՝ թղթային տարբերակով ք․ Երևան, Դեղատան 3 հասցեով։ Հայտերը և կից փաստաթղթերը դիմումատուները կարող են ներկայացնել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը՝ 18։00-ին։ Որակավորման հայտերը բացվելու են 2025 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 16։00-ին, ք․ Երևան, Մ․ Խորենացու 3, 7 հասցեում։

Լրացուցիչ տեղեկատվության դեպքում կարող եք զանգահարել (+374) 10 30 42 91 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հայտարարությանը և որակավորման հարցման հայերեն, անգլերեն և ռուսերեն ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտումների քանակ17
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015