ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 21-22-ը:
Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
35 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
9 դեպք՝ խարդախության,
-
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի,
-
2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման:
Բացահայտվել են նաև թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության, խարդախության դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 28 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։