Խորհրդարանում իշխանություն-ընդդիմություն բանավեճի այսօրվա թեման եղել է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու մասին Ալիևի հայտարարությունը: «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավորները հայտարարել են, թե ճանապարհների ապաշրջափակմանը կողմ են, բայց Ադրբեջանից կախվածությանը՝ ոչ, ՔՊ-ականները հիշեցրել են պատմականորեն նրանց վերագրվող «Դեմ ըլլալով կողմ ըլլալ» արտահայտությունը: