Կարգալույծը չի կարող կարգալույծ անել: Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտատարել է վարչապետը՝ արձագանքելով Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելու մայր Աթոռի հայտարարությանը: Պետության ղեկավարն անդրադարձել է նաև հարցին, թե կառավարող ուժը վարչական ռեսուրս կարող է կիրառել ընտրություններում:
«Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս օգտագործելու փորձ անենք, պարտվելու ենք»,- նշել է նա:
Վարչապետի համոզմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթելու է՝ իր արժեքներին հարազատ մնալով: Ի դեպ, ընդդիմությունը չի մասնակցել հարցուպատասխանին:
Հեղինակ՝ Ժիրայր Գրիգորյան