Կենտրոն վարչական շրջանից հայտնում են, որ մահացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը։
Նա 47 տարեկան էր։
Նիկոլայ Սարիբեկյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2019-ի դեկտեմբերին։
«Անդառնալի կորստի համար ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով համբերություն ու տոկունություն։
Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնում են աշխատակազմից: