Վրաստանում օրենքի գերակայության և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը Լյուքսեմբուրգում Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Կայա Կալասի խոսքով՝ եվրոպացի դեսպանների դեմ անձնական հարձակումները անընդունելի են։
Պաշտոնյան նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը տարվա վերջում կներկայացնի զեկույց վիզային ռեժիմի կասեցման մեխանիզմի վերաբերյալ։ «Վիզային նոր կանոնակարգերն ուժի մեջ կմտնեն նոյեմբերին, որոնք թույլ կտան մեզ չեղարկել վիզային ռեժիմը որոշակի խմբերի համար»,- ասել է Կալասը։
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան