Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները՝ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանը: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նման տարանցման առաջին օրինակ է ղազախական հացահատիկի տեղափոխումը Հայաստան: Ալիևը շեշտել է՝ այս քայլը ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն խաղաղություն է ոչ միայն թղթի վրա, այլև՝ գործնականում:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան