ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հունվարի 1-ից զինծառայության ժամկետների փոփոխությանը:
«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ, որոշել եմ, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026-ի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը երկու տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,- ասել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս։
Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից: