Հայաստանը ողջունում է Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի վերաբերյալ ԵՄ համակարգող հարթակի ստեղծումը և պատրաստ է լինել ակտիվ գործընկեր՝ այդ թվում ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության, նաև «Խաղաղության խաչմերուկի» և TRIPP ուղու ներառման միջոցով. Լյուքսեմբուրգում արձանագրել է արտգործնախարար Միրզոյանը։
Ներկայացնելով Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքների աճը, Միրզոյանը նշել է՝ թշնամական այդ արշավները միտված են ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ վստահության թուլացմանը և դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված գործակցություն։