Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ շրջայց է կատարել Գեղակերտ - Ծաղկալանջ - Արագած - Աղավնատուն տեղական նշանակության 9.2 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուղվածքների նախարարությունից:
Ճանապարհի նորոգման արժեքը 318 միլիոն ՀՀ դրամ է, շինաշխատանքների կեսից ավելին կատարված է, նախատեսվում է ասֆալտապատումն ավարտել նոյեմբեր ամսվա սկզբին։
