Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպելու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Միասին քննարկեցինք կարևոր հարցեր.
-
սահմանադրական բարեփոխումների ընթացքը.
-
խաղաղության կարևորությունը և դրա ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքը.
-
ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը.
-
ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները:
Ուրախ էի կրկին հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին և մտքեր ու նոր գաղափարներ փոխանակել վերջինիս հետ»,- գրել է նախարարը: