Այսօր դեղագործական ընկերությունների հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք ԱԱՊ օղակից բացթողնվող դեղերի նոր ձևաչափի գործարկումը, ընթացիկ խնդիրների լուծման ուղիները: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ առողջապահության նախարարը:
«Ընդհանուր առմամբ քաղաքացիների գոհունակությունը մեծ է, որովհետև իրենք են ընտրում նախընտրած դեղորայքը և դա փաստվում է, թե´ շահառուների թվի, և թե´ սպառման ծավալների կտրուկ աճով:
Կա՞ն խնդիրներ. այո, կան: Oրինակ` որոշ դեղերի բացակայությունը և ոչ բոլոր դեղատների օֆերտային միացած լինելը:
Գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պետք է բոլոր խնդիրները լուծենք և պատրաստ լինենք նաև առողջության ապահովագրության ներդրմամբ էլ ավելի մեծ ծավալ ապահովելու:
Քննարկել ենք նաև դեֆիցիտ դեղերի և քաղցկեղի բուժման ավելի մատչելի բրենդների` Հայաստանում ներկայացված լինելու հարցերը»,- գրել է նախարարը: