Հայաստանում ԵՄ առաքելությունն արդեն ունի 200 անդամ, որոնք ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություններն ու Կանադան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԵՄ առաքելությունը:
«ՀԵՄԱ-ի դիտորդներն ամեն օր պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հավատարիմ մնալով տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու առաքելությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։