Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի 6-7-րդ կմ-ում իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Կատարվող շինարարությամբ պայմանավորված՝ նշված ճանապարհին երթևեկության արագությունը ժամանակավորապես սահմանափակվում է՝ սահմանվելով 30կմ/ժ։
Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտը՝ վարորդներին հորդորելով տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր, չգերազանցել արագությունը։