Լյուքսեմբուրգում մեկնարկել են նախարար Միրզոյանի հանդիպումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխայցելությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորություններին:
Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրման հարցերի շուրջ՝ ընդգծելով առկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը:
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջացող մարտահրավերների և դրանց հաղթահարման մեխանիզմների շուրջ: Միխայ Պոպշոյը ներկայացրել է Մոլդովայում ընտրությունների փորձառությունը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի և այդ նպատակով ինստիտուտների կարողությունների ամրապնդման մասով: