Երևանում շարունակվում է փողոցների միջին նորոգումը: Գործընթացն ավարտված է Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում, ավարտական փուլում է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում: Աշխատանքները շարունակվում են Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցներում:
Հաջորդիվ գործընթացը կմեկնարկի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում են տվյալները ներկայացվել: Խորհրդակցության մյուս մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում: