Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «ՍՕՍ - Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ որպես առաջնահերթություն ընդգծելով երեխաների լավագույն շահն ու ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։
Անդրադարձ է կատարվել նաև երեխաների` խնամքի հաստատություններից ապաինստիտուցիոնալացման գործընթացին և ընտանիքների հետ վերամիավորմանն առնչվող մի շարք հարցերի։