Երևանի կանաչ տարածքների ծավալը մոտենում է Խորհրդային տարիներին մայրաքաղաքի կանաչ տարածքների չափերին և շարունակում է ավելանալ:
Հիմնական խնդիրը, որ ծառանում է մայրաքաղաքի բնապահպանական մարտահրավերների պատասխանատուների առաջ՝ ի՞նչ ջրով են ոռոգվելու նոր անտառներն ու սիզամարգերը: Մասնագետներն ասում են, որ Երևանի ոռոգման համակարգը հիմնականում մնացել է Խորհրդային ժամանակների մակարդակին, որով հնարավոր չէ մեծ ծավալի կանաչ տարածքներ ոռոգել:
«Կանչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը վստահեցնում է, որ վերջին երեք տարիներին համակագը քիչ թե շատ խելքի է բերվել, հներն էլ քարտեզագրվում են: 2022-ից Երևանում շուրջ 100 կմ ոռոգման նոր համակարգ է անցկացվել: 2026-ին ոռոգման համակարգի արդիականացման համար կառավարությունը մտադիր է ծախսել շուրջ 800 միլիոն դրամ: Մայրաքաղաքի բակերը, այգիները և նույնիսկ փողոցներն այլևս առանց ջուր չեն մնա:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում։