Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:
Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կլինի արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի ու ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV պապի հանդիսապետությամբ:
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ: