Գործարար Սամվել Մայրապետյանին վերագրվող ենթադրյալ ապօրինի գույքերի բռնագանձման պահանջով հայցադիմումում դատախազությունը փոփոխություններ կանի: 58 անշարժ գույքին կգումարվի ևս 4-ը:
Փոփոխությունը պայմանավորված է նոր տվյալների ստացմամբ, ըստ որոնց Մայրապետյանը պաշտոնատար անձ է հանդիսանում 1996 թվականից: 2020-ից հետախուզվող գործարարի գույքերի վրա կալանք է դրված: