Մոսկվան մերժել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևին, որը ցանկանում էր Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջում իրականացնել: Ադրբեջանի իշխանամերձ ԶԼՄ-ների աղբյուրների փոխանցմամբ՝ Մեհդիևը ցանկացել է օգտվել Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում լարվածությունից, և պետական հեղաշրջման ծրագիր է փոխանցել Ռուսաստանին՝ հույս ունենալով աջակցություն ստանալ:
Ծրագրով նախատեսվում էր ստեղծել անցումային շրջանի պետական խորհուրդ, որը պետք է գլխավորեր անձամբ Մեհդիևը: Այս ծրագիրը բացահայտվել է Դուշանբեում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ. ռուսական կողմը Բաքվին տեղեկատվություն է տրամադրել Մեհդիևի առաջարկի մասին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել իշխանության բռնի զավթման, պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացման մեղադրանքներով: 87-ամյա Մեհդիևը գտնվում է տնային կալանքի տակ:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան