Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 07։11-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետամեջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից այրվում է անասնագոմ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:23-ին, մարվել՝ 09:08-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 150 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, և անկել են կենդանիներ»,- ասված է հաղորդագրությունում: