2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիայի ընտրանուն:
Իռլանդիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:
Հանդիպման միակ և հաղթական գոլը 70-րդ րոպեին հեղինակել է «Ռոմայի» հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։
Հիշեցնենք՝ երկրորդ խաղակեսի սկզբում մրցակցի դեմքին հարվածելու համար կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր մեր ընտրանու ավագ Տիգրան Բարսեղյանը։