Իռլանդիա-Հայաստան խաղի հաշիվը երկրորդ խաղակեսում բացեցին իռլանդացիները: Էվան Ֆերգյուսոնը 70-րդ րոպեին գնդակն ուղարկեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը։
Մինչ այդ մրցակցի դեմքին հարվածելու համար կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր մեր ընտրանու ավագ Տիգրան Բարսեղյանը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինում հյուրընկալվել է Իռլանդիայի հավաքականին։