Իրավապահներն այսօր քննչական գործողություններ են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում: 3 անձ է ձերբակալվել, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Կոմիտեից հաղորդել են, որ գործն առնչվում է հավաքներին մասնակցելուն հարկադրելուն, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակությանը:
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր: