Դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները շուտով կարող են խնդիրներ ունենալ այդ երկրի օրենսդրության հետ: Նրանք արդեն սպառել են կամ շուտով կսպառեն Ռուսաստանում գտնվելու օրինական 90-օրյա ժամկետը, ինչից հետո կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում: Բեռնափոխադրողները կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ և 90-օրյա ժամկետը դարձնել 180 օր:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան