ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը առաջիկա հինգ տարիներին Հայաստանի համար առաջնահերթ է համարում ժողովրդագրական դիմակայունության բարձրացումը: Առաջնահերթություններից են նաև սեռական և վերարտադրողական առողջությունը, ինչպես նաև գենդերային հավասարության խթանումն ու ընտանեկան բռնության կանխարգելումը: Նպատակային է համարվում նաև Երևանի պետական համալսարանում ժողովրդագրական կրթության ապահովումը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան