Հոկտեմբերի 5-ից 14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված 2025 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է: Այս մասին հայտնել է ֆեդերացիան:
Առաջնությանն ընդհանուր մասնակցել են 36 թիմ:
Կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:
Մեր տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել է 40 թիմ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:
Կանանց առաջնությունում հաղթող է դարձել Լեհաստանի հավաքականը, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Ուկրաինայի հավաքականը։