Երևանում օդն այս պահին աղտոտված է չափավոր: Սա և՛ քաղաքապետարանի մասնագետների, և՛ շրջակա միջավայրի նախարարության արձանագրումն է: Թույլատրելի չափաբաժնի գերազանցում եղել է վերջին հրդեհի օրը և դրան հաջորդած օրերին: Քաղաքապետարանի գնահատմամբ՝ աղբավայրը միտումնավոր են հրդեհել, և ամեն ինչ արվում է պատասխանատուներին բացահայտելու համար:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: