Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիր քաղաքում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ (Զալե) քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Արմին Մյուլլերի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի համայնքապետարանից:
Նախ ընդունելություն է տեղի ունեցել Արմավիրի մարզպետի աշխատակազմում՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ։
Հաջորդիվ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ (Զալե) քաղաղի միջև կնքվել է Արմավիր և Նաումբուրգ քաղաքների գործընկերության մասին համաձայնագիր՝ համաձայն որի երկու քաղաքները զարգացնում են իրենց քաղաքների գործընկերային հարաբերությունները մշակութային, տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում։
Այնուհետև Նաումբուրգ քաղաքի պատվիրակությունը Արմավիր քաղաքի մշակույթի տանը ներկա է եղել կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ հնչել են հայ և գերմանացի կատարողների երգեր, շրջել Արմավիր քաղաքի նորակառույց այգում։