Կողմերը դեռ չեն շտապում ասել՝ արդյոք կբողոքարկեն 44-օրյա պատերազմում Ջրականի գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի դատավճիռը: Նախորդ շաբաթ նա դատապարտվեց 16 տարվա ազատազրկման, մինչդեռ և՛ տուժող կողմը, և՛ մեղադրողն ավելի ծանր պատիժ էին ակնկալում:
Դատախազն այսօր էլ պնդում է, որ նրա ստացած վնասվածքն այնքան ծանր չի եղել, որ չկարողանար շարունակել ծառայությունն ու թողներ 300 նորակոչիկի՝ ընդ որում առանց կապի միջոցի: