Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հորդորում է հանրությանը պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:
«Սիրելի´ քաղաքացիներ,
Աշնան սեզոնին բնորոշ նկատվում է սուր շնչառական վարակների աճ:
Սեզոնային գրիպի տարածման կանխարգելման ամենագործուն և արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Այս տարի սեպետեմբերի 8-ից պատվաստանյութը առկա է թե՛ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում, թե՛ շարժական կետում:
Մի՛ ուշացրեք, 20 րոպե ծախսեք և պաշտպանվե՛ք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից, որը բավական ծանր է ընթանում հատկապես 6 ամսականից 5 տարեկան երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակների մոտ:
Աշխատանքից բացակայելու խնդիր ունեցող անձանց համար պատրաստ ենք նաև 50 հոգու հավաքագրման պարագայում շարժական թիմի միջոցով կազմակերպել պատվաստումերը աշխատանքի վայրում:
Կազմակերպչական հարցերի համար կարող եք զանգել 012808083(2013):
Երեք կարևոր խորհուրդ գրիպից պաշտպանվելու համար.
-
Հագնվել սեզոնին համապատասխան
-
Պահպանել ձեռքերի հիգիենան, հիվանդ անձանց` նաև կրել դիմակ»,- գրված է հաղորդագրությունում: