Նուբարաշենի աղբավայրի հերթական հրդեհն ընդգրկել է կրկնակի տարածք, իսկ ծխի ծավալը քառակի ավելի է: Երևանի քաղաքապետն ասել է, որ միգուցե տարածքը միտումնավոր է հրդեհվում: Տիգրան Ավինյանը հանձնարարել է տեղում խիստ հսկողություն սահմանել: Քաղաքապետի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան