Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 23։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը՝ համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 550 տոննա ջուր և իրականացվել է շուրջ 350 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
«Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է:
Ողջ գիշեր շարունակվելու են ակտիվ աշխատանքները․ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:
Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն
ազատվել է աշխատանքից։