Ժամը 21։00-ի դրությամբ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 68.9։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Օդի որակը վերադարձել է նորմայի սահմաններին, ինչը համեմատական է հոկտեմբեր ամսվա ցուցանիշներին»,-նշել է նա։
Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները, կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»,- գրել է նա:
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ:
Տիգրան Ավինյանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։