Թալիբները մեղադրել են Պակիստանին Աֆղանստանի օդային տարածքը և «Քաբուլի ինքնիշխանությունը» խախտելու համար։ Երկրի ՊՆ տվյալով՝ պակիստանյան ուժերը ռմբակոծել են Պակտիկա նահանգի սահմանային տարածքում գտնվող շուկան: Գերատեսչությունը «աննախադեպ և նողկալի» է որակել միջադեպը:
Իրավիճակը սրվել է Քաբուլի կենտրոնում երկու հզոր պայթյունից հետո: Նաև չհաստատված տեղեկություններ կան, որ Պակիստանի և Աֆղանստանի սահմանին բախումներ են եղել, ինչի հետևանքով պակիստանցի 11 զինվոր է զոհվել։
Թալիբները հորդորել են Պակիստանին խաղեր չխաղալ Աֆղանստանի հետ, ընդգծել՝ ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Պակիստանի հետ, բայց այդ ցանկությունը չի կարող միակողմանի լինել:
Այս դեպքերը տեղի են ունենում երկու երկրի հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Պակիստանը մեղադրում է թալիբներին՝ Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։