Հոկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի, ՈԿՖ բանավանի, Արարատ, Սուրենավան բնակավայրերի գազասպառողների, Գիքինյան Մաքսիմ ԱՁ-ի, «Լավաշ Ժորա» ԱԿ-ի, «Գալիք» ՍՊԸ-ի, «Արարատի գ/գ» ՍՊԸ-ի, «Կենաց Գրուպ» ՍՊԸ-ի, «ՍԳ Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գասպար-51» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մեգա Պրոդաքշն» ՍՊԸ-ի, «ՋԻ Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ի, «Ֆրուտ-Ֆուդ» ՍՊԸ-ի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի, Արարատ բնակավայրի թիվ 3 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի և բուժամբուլատորիայի, Սուրենավանի միջնակարգ դպրոցի, Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզի, Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի, «ՈԿՖ բանավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի, Արզումանյան Վարդան ԱՁ-ի, սեփականատերեր Ալեքսանյան Շողիկի, Հարությունյան Ֆելիքսի, Ալեքսանյան Մարգարիտայի, Անտոնյան Գևորգի, Ավալյան Ալբերտի գազամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը դադարեցվելու է նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով: