«Ամեն հաջորդ փուլի պետք է արձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք աշխատում և բացահայոտւմ հանցագործությունները»,-հայտարարել է վարչապետը՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում:
Երկրի ղեկավարը կարևորել է պրոֆեսիոնալիզմը, արժեքային, բարոյական համակարգն ու քննիչների պարագայում հատկապես նաև՝ խիզախությունը, նշել, որ իրավապահ մարմինների մեծագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև կանխումն ու նախականխումը: Օրվա առիթով մի շարք ծառայողներ նաև պարգևատրվել են վարչապետի շնորհակալագրերով, հուշամեդալներով ու արժեքավոր նվերով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան