Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսում գրավիչ է համարել Հայաստանի տրանզիտային ներուժը: Նա, սակայն, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում չի տեսնում Հայաստանի շահը, Քոչարյանի խոսույթում գերակշռել է միջանցք ձևակերպումը: Ներքաղաքական հարցերին ադրադառնալով՝ հայտարարել է, որ իր թիմը մասնակցելու է 2026-ի խորհրդարանի ընտրությանը. ով է գլխավորելու նախընտրական ցուցակը, կմիավորվեն այլ ուժերի հետ, հարցերի պատասխանը դեռ չունեն:
Հարց է հնչել նաև՝ ինչու չի ընդունում Փաշինյանի բանավեճի հրավերը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան