«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 7-ին՝ ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ 08:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Նորաշեն, Լճափ, Լճաշեն, Չկալովկա գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: