ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Արզնիի օդանավակայանում կայացել է Ավիամոդելային երրորդ փառատոնը։
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, փառատոնն անցկացվել է երկու հարթակում՝ թռիչքային և ցուցադրական։ Թռիչքային հարթակում թռիչքներ են իրականացրել պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելիստներ, իսկ ցուցադրականում ներկայացվել են մոդելներ ու նորարարական լուծումներ՝ բուհերի և լաբորատորիաների կողմից։