Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում «Մի րոպե մի բան ասեմ-3» խորագրով գրառում է արել՝ նշելով.
«Պատկերացնո՞ւմ եք` պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած երեք նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի: Ընդ որում՝ այդ ժանրը, որ «ես քեզ հետ բանավիճելու բան չունեմ», լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց խոսացածի 99.9 տոկոսը բանավեճ է ինձ հետ, իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև իրենց խոսացածի 99.9 տոկոսը, որ բանավեճ է ինձ հետ, ֆեյք է, և դա շատ հեշտությամբ ցույց կտանք:
Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում. բա բանավեճի չե՞ք գալու, էլի փախնելո՞ւ եք»:
Հիշեցնենք՝ Փաշինյանը, անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին, նշել էր՝ պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ձևաչափով հիմնավորել ասածները։
ՀՀ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակները ի պատասխան հանդես էին եկել հայտարարություններով՝ մերժելով բանավեճի հրավերը։ Դրանից հետո Փաշինյանը բազմիցս դիմել է ՀՀ նախկին նախագահներին՝ կրկին հրավիրելով բանավեճի, այդ առաջարկները ևս մերժվել էին։