Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մեկնարկել են Պատկանյան փողոցի կոյուղու փոխարինման աշխատանքները։ Դրանք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
«Ծրագրի շրջանակում ամբողջությամբ հիմնանորոգվելու են Հովհաննես Թումանյան, Ռ. Պատկանյան, Սոս Մանուկյան և Բաղրամյան փողոցները, ներառյալ դրանց ասֆալտբետոնե ծածկը և կոյուղային համակարգը։
Վաղարշապատ համայնքը հետևողականորեն իրականացնում է քաղաքի բարեկարգմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր՝ շարունակելով քայլ առ քայլ փոխել համայնքի կերպարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։