Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 23։53-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել է։
«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 6-ին, ժամը 00:06-ին, մարվել՝ 00:14-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան․ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի դին:
Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան: