Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 231-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 143, պայթյունի, դիակի և զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, որոնողափրկարարական՝ 2, վայրի կենդանիների հարձակման` 7, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 29, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 72, թունավորման, կեղծ ահազանգի՝ 6-ական, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 34 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 133, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ: