Թուրքիան հատուկ չվերթով Ստամբուլ է տեղափոխել Global Sumud նավատորմի 137 ակտիվիստի, որոնք ավելի վաղ միջազգային ջրերում ձերբակալվել էին Իսրայելի կողմից:
Turkish Airlines-ի հատուկ չվերթով Թուրքիա են ժամանել երկրի 36 քաղաքացի, ինչպես նաև ևս 12 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Իտալիայի, Մարոկկոյի և Շվեյցարիայի՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել էր Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու փորձ կատարած նավատորմի 42 նավ վերահսկողության տակ վերցնելու մասին: Առաքելության բոլոր մասնակիցները տեղափոխվել են Աշդոդի նավահանգիստ և հանձնվել Իսրայելի ոստիկանությանը: Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները հաստատել են, որ ձերբակալվածների թվում եղել են նաև Թուրքիայի քաղաքացիներ, այդ թվում՝ երկքաղաքացիներ: