Վրաստանում անցկացվել է տեղական ինքնակառավարման մարմինների՝ այդ թվում Թբիլիսիի քաղաքապետի ընտրություն: Ընտրապայքարին մասնակցել է 12 կուսակցություն, 7 հազարից ավելի թեկնածուով:
Ընդդիմադիր 8 կուսակցություն բոյկոտել է ընտրությունը: Վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը բոլոր համայնքներում առաջատար է: Ըստ Իմեդի հեռուստաալիքի էքզիթփոլի արդյունքի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ստանում է ձայների 77,4 տոկոսը:
Ընտրությունը դեռ չավարտված Թբիլիսիում ցույցեր են, իրավապահները նախագահի նստավար ներխուժած ակցիայի մասնակիցների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ՏԻՄ ընտրությունում մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ կազմել է 33,5%:
Մանրամասները` տեսաշարում: