Այսօր հայտնի է դարձել, որ Տաշիր քաղաքի Սարչապետ բնակավայրում դանակահարության հետևանքով երիտասարդ տղա է մահացել։
1lurer.am-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանցագործությունը կատարողի անձը հայտնի է։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Մահացած տղան, ինչպես նաև դանակահարողն արցախցի են։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։