Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 08:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։57-ին, մարվել՝ 09։05-ին։
Այրվել են Volkswagen մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։