Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Վարչապետ Փաշինյանը Կոպենհագենի 7-րդ գագաթնաժողովի մասնակիցներին հրավիրել է Երևան` 2026 թվականի մայիսի 4-ին։ Հայաստանի ղեկավարը նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները կարևոր դեր են խաղացել մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման գործում: